«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, խնդրում եմ 2021թ. հունիսի 11-ին ժամը 10:00-ին Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Բջնի բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կազմակերպել և իրականացնել «ՌՌՌ» հանքային ջրերի գործարան ՓԲ ընկերության կողմից ներկայացված Բջնիի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ 1/67 /2-ԷԿ կրկնորդ/ և 8/69 հորատանցքերից հանքային ջրի արդյունահանման աշխատանքների և «ՌՌՌ» հանքային ջրերի շշալցման գործարանի ընդլայնման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումը (4-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: