Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի (այսուհետ՝ Հավելված)՝ 2025թ. ապրիլի 7-ին՝ ժամը 11:00-ին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Ռոյալ Հիլլս» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Կենտրոն վարչական շրջանի Անտառային 130/11, 134 հասցեներում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության և փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Երևանի քաղաքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում:
Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝envexpertise@env.am), հեռ. 011 220 218:
