21.04.2021
«Ռիտուալ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Սյունիքի մարզի Կապան համայնքի Սյունիք բնակավայրի Մուսաբեկ փողոց թիվ 14 հասցեում նախատեսվող գերեզմանատան կառուցման աշխատանքների հանրային քննարկումների վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2021թ. մայիսի 4-ին, ժամը 14:00-ին Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանում տեղի կունենան «Ռիտուալ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Սյունիքի մարզի Կապան համայնքի Սյունիք բնակավայրի Մուսաբեկ փողոց թիվ 14 հասցեում նախատեսվող գերեզմանատան կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /4-րդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: