ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.07.2021
«ՌԻԴ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված, Պարոնյան փողոց 15/5, 15/7, 15/9, 15/10, Ձորագյուղ թաղամասի թիվ 35 և 37 շենքեր հասցեներում նախատեսվող բազմաֆունկցիոնալ համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, խնդրում եմ 2021թ. օգոստոսի 2-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում (ք.Երևան, Տերյան փողոց 44 հասցեում՝ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում) տեղի կունենա «ՌԻԴ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված, Պարոնյան փողոց 15/5, 15/7, 15/9, 15/10, Ձորագյուղ թաղամասի թիվ 35 և 37 շենքեր հասցեներում նախատեսվող բազմաֆունկցիոնալ համալիրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Անհրաժեշտ է հանրային քննարկումներն իրականացնել Պարետի 2020թ․մայիսի 14-ի N74 որոշման պահանջներին համապատասխան:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: