05.03.2021
«ՌԵնշին» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Կենտրոն վարչական շրջան, Տերյան Փողոց 107 հասցեում բնակելի համալիրի կառուցման հանրային քննարկումների վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. մարտի 17-ին ժամը 11։00-ին Երևան քաղաքի, Կենտրոն վարչական շրջանի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՌԵնշին» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Երևան քաղաքի, Կենտրոն վարչական շրջան, Տերյան Փողոց 107 հասցեում բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումը (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: