ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.11.2024
«ՌԱՀ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Արագածոտնի մարզի Գետափի շինարարական ավազների հանքերևակման Գետափ-1 տեղամասում կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման  հավելվածի՝ 2024 թ. նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:00-ին, Արագածոտնի մարզի Թալին համայնքի Գետափ բնակավայրի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՌԱՀ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Արագածոտնի մարզի Գետափի շինարարական ավազների հանքերևակման Գետափ-1 տեղամասում կատարվելիք երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Նախատեսվող գործունեության վերաբերյալ շահագրգիռ հանրության դիտողությունները և առաջարկություններն անհրաժեշտ է ներկայացնել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին:Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, հեռ. 011-220-218,էլ.փոստ՝ expertise@env.am):