Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին ՀՀ օրենքով ինչպես և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն (խմբ. 28.12.23 N2343-Ն) որոշմամբ սահմանված կարգի համաձայն` 2024 թվականի հուլիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում ( հասցե՝ Դավթաշեն 3-րդ թաղամաս ) տեղի կունենա «Կվադրատ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Ձոր-1 թաղամաս 96, 98, 99, 100, 100/1 հասցեներում նախատեսվող բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)։
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ :
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011-22-02-17: