Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թվականի հոկտեմբերի 31-ին՝ ժամը 11:00-ին, Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Զորավան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում, այնուհետև՝ ժամը 12.00-ին, Նոր Հաճըն համայնքի Նոր Գեղի բնակավայրի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՔԱՐ ԵՎ ԱՎԱԶ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Կոտայքի մարզի Նորագյուղի անդեզիտաբազալտների հանքավայրի արդյունահանման աշխատանքների (ժամկետի երկարաձգում)՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Նաիրի և Նոր Հաճըն համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am): հեռ. 011 220 218
