Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2024 թ. սեպտեմբերի 20 -ին՝ ժամը 12:00-ին, (Նոր Գյուղ փ.10, շ.11 հասցեում) Կոտայքի մարզի Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՔԱՐ ԵՎ ԱՎԱԶ-ՋՐԱԲԵՐ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված Կոտայքի մարզի Ջրաբերի լիթոիդային պեմզայի հանքավայրի «Հարավ-արևմտյան» տեղամասի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am),Ակունքի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ expertise@env.am):