29.12.2021
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի «Հաղթանակ» զբոսայգում ձեռնարկվող պտտվող անիվ ատրակցիոնի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2022թ.- հունվարի 12-ին ժամը 11:00-ին Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Դ. Անհաղթ փողոց, հ.11) տեղի կունենան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի «Հաղթանակ» զբոսայգում ձեռնարկվող պտտվող անիվ ատրակցիոնի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ հանրային քննարկում/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: