14.04.2021
Քաղաքացի Ա. Միրզոյանի կողմից ներկայացված՝ Բաղրամյան համայնքի Բարեկամության փողոց 1-ին փակուղի 5 հասցեում նախատեսվող գյուղատնտեսական պահեստների կառուցման հանրային քննարկումների վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ ապրիլի 23-ին, ժամը 15։00-ին Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի շենքում տեղի կունենան ՝ քաղաքացի Ա. Միրզոյանի կողմից ներկայացված՝ Բաղրամյան համայնքի Բարեկամության փողոց 1-ին փակուղի 5 հասցեում նախատեսվող գյուղատնտեսական պահեստների կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: