21.03.2023
ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի արդյունաբերական ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված՝ 2023թ. մարտի 30-ին ժամը 11:00-ին Քաջարանի մշակույթի պալատում (հասցե՝ ՀՀ, Սյունիքի մարզ, ք․ Քաջարան, Լեռնագործների 2) տեղի կունենա հանրային լսում (առաջին քննարկում)՝ «ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի արդյունաբերական ջրամատակարարման համակարգի կառուցում (Լրացուցիչ ջրամատակարարման համակարգ Գեղի ջրամբարից հարստացուցիչ գործարան)» նախատեսվող գործունեության վերաբերյալ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17,011/22-02-18: