ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.03.2023
2023 թվականի մարտի 30-ին ժամը 11:00-ին Քաջարանի մշակույթի պալատում տեղի կունենա հանրային լսում (քննարկում)՝ «ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի արդյունաբերական ջրամատակարարման համակարգի կառուցում նախատեսվող գործունեության վերաբերյալ

2023 թվականի մարտի  30-ին ժամը 11:00-ին Քաջարանի մշակույթի պալատում տեղի կունենա հանրային լսում (քննարկում)՝ «ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի արդյունաբերական ջրամատակարարման համակարգի կառուցում  նախատեսվող գործունեության վերաբերյալ:

Ձեռնարկող՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերություն
Նախատեսվող գործունեության իրականացման վայրը ՀՀ Սյունիքի մարզ, Կապան և Քաջարան համայնքներ
Շրջակա միջավայրի բաղադրիչների վրա հնարավոր ազդեցություն Հնարավոր է որոշակի ազդեցություն շրջակա միջավայրի բաղադրիչների վրա
Փաստաթղթերին ծանոթանալու վայրը, 
օրը և ժամը
ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Քաջարան համայնքների ղեկավարների նստավայրերի վարչական շենքերում սույն հայտարարության հրապարակման օրվանից ամեն օր՝ ժամը 14:00-ից մինչև 16:00-ն, մինչև դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու ժամկետի ավարտը
Դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու ժամկետը 12 աշխատանքային օր՝ հաշված սույն ծանուցման հրապարակման օրվանից 
Քննարկումների պատասխանատու ՀՀ Սյունիքի մարզի Կապան և Քաջարան համայնքների ղեկավարներ
Քննարկումների պատասխանատուի էլ. փոստի հասցեն  և հեռախոսահամարը

էլ. փոստ՝ kapan.syuniq@mta.gov.am, qajaran.syuniq@mta.gov.am,   asya.ghazaryan@zcmc.am

հեռ.  +374-285-42036, 0285-3-21-81, +374 41 811 044