ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.05.2023
Հանրային լսում (քննարկում)՝ «ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենաին հանքավայրի արտադրական տարածքում պահեստի կառուցում» նախատեսվող գործունեության վերաբերյալ

2023 թվականի մայիսի 16-ին ժամը 11:00-ին Քաջարանի մշակույթի պալատում (հասցե՝ ՀՀ, Սյունիքի մարզ, ք․ Քաջարան, Լեռնագործների 2) տեղի կունենա հանրային լսում (քննարկում)՝ «ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենաին հանքավայրի արտադրական տարածքում պահեստի կառուցում» նախատեսվող գործունեության վերաբերյալ:

Ձեռնարկող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերություն
Նախատեսվող գործունեության իրականացման վայրը ՀՀ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք
Շրջակա միջավայրի բաղադրիչների վրա հնարավոր ազդեցություն Հնարավոր է որոշակի ազդեցություն շրջակա միջավայրի բաղադրիչների վրա
Փաստաթղթերին ծանոթանալու վայրը,
օրը և ժամը
ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի նստավայրի վարչական շենքում սույն հայտարարության հրապարակման օրվանից ամեն օր՝ ժամը 14:00-ից մինչև 16:00-ն, մինչև դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու ժամկետի ավարտը
Դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու ժամկետը 12 աշխատանքային օր՝ հաշված սույն ծանուցման հրապարակման օրվանից
Քննարկումների պատասխանատու ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար
Քննարկումների պատասխանատուի էլ. փոստի հասցեն և հեռախոսահամարը էլ. փոստ՝ էլ. փոստ՝ qajaran.syuniq@mta.gov.am, asya.ghazaryan@zcmc.am հեռ. 0285-3-21-81, +374 41 811 044