ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.03.2021
Քաղաքացի Հարություն Մանուչարյանի կողմից ներկայացված Երևան քաղաքի, Նորք-Մարաշ վարչական շրջան, Նորքի 8-րդ փողոց, 1/2 և 1/6 հասցեներում նախատեսվող բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման հանրային քննարկումների վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2021թ. մարտի 12-ին ժամը 12։30-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում (ք.Երևան, Ա.Արմենակյան փողոց հ. 272 հասցեում՝ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում) տեղի կունենա քաղաքացի Հարություն Մանուչարյանի կողմից ներկայացված Երևան քաղաքի, Նորք-Մարաշ վարչական շրջան, Նորքի 8-րդ փողոց, 1/2 և 1/6 հասցեներում նախատեսվող բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):

 Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: