ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.01.2022
«ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության /այսուհետ՝ Ընկերություն/ Արագածոտնի մարզի Արտենիի պեռլիտային ավազների հանքավայրի հարավ-արևմտյան տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն,2022թ. փետրվարի 9-ին ժամը 12:00-ին  Արագածոտնի մարզի Արևուտ խոշորացված համայնքի համայնքապետարանի շենքում տեղի կունենա «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊ ընկերության /այսուհետ՝ Ընկերություն/ Արագածոտնի մարզի Արտենիի պեռլիտային ավազների հանքավայրի հարավ-արևմտյան տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: