31.03.2022
«Դոմում» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Կոտայքի մարզի Առինջ համայնքի Սևակի թաղամաս 20-րդ փողոց, 2-րդ փակուղի 20-րդ հողամասում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2022թ. ապրիլի 12-ին ժամը 11:00-ին Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Առինջ բնակավայրի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում կիրականացնվի «Դոմում» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Կոտայքի մարզի Առինջ համայնքի Սևակի թաղամաս 20-րդ փողոց, 2-րդ փակուղի 20-րդ հողամասում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նախնական հայտի վերաբերյալ հանրային քննարկում /երկրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: