30.03.2022
«Սլավ Քիդս» ՍՊԸ ընկերության կողմից ներկայացված, ք. Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Իսակով փողոց 21/7 հասցեում նախատեսվող մանկապարտեզի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2022թ . ապրիլի 8-ին՝ ժամը 15:00-ին, Երևան քաղաքի Մալաթիա- Սեբաստիա վաչական շրջանի ղեկավարի նստավայրում (վարչական շրջանի շենք, հասցե՝ Սեբաստիա փող.,32) տեղի կունենա «Սլավ Քիդս» ՍՊԸ ընկերության կողմից ներկայացված, ք. Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Իսակով փողոց 21/7 հասցեում նախատեսվող մանկապարտեզի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: