ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.01.2022
«ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Ոսկեհատի բազալտների հանքավայրի «Հարավային» տեղամասի արդյունահանման աշխատանքների հաշվետվության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հաշվետվության վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, խնդրում եմ 2022թ. փետրվարի 10-ին ժամը 12-00-ին Արմավիրի մարզի Խոյ խոշորացված համայնքի Աղավնատուն բնակավայրի ղեկավարի նստավայրում կազմակերպել և իրականացնել՝ «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Ոսկեհատի բազալտների հանքավայրի «Հարավային» տեղամասի արդյունահանման աշխատանքների հաշվետվության շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկումներ (4-րդ քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: