ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.03.2022
«Լեռնագոգի քարաձուլման գործարան» ԲԲ ընկերության կողմից փորձաքննության ներկայացված քարաձուլման գործարանի վերակառուցման/վերազինման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2022թ ապրիլի 4-ին ժամը 12:03-ին Լեռնագոգ վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Լեռնագոգի քարաձուլման գործարան» ԲԲ ընկերության կողմից փորձաքննության ներկայացված քարաձուլման գործարանի վերակառուցման/վերազինման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:  
    Անհրաժեշտ է հանրային քննարկումներն իրականացնել Պարետի 2020թ. մայիսի 14-ի N74 որոշման պահանջներին համապատասխան:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: