24.03.2022
Քաղաքացի Սերգե Հակոբյանի կողմից Գեղարքունիքի մարզի Վարդաձոր բնակավայրում նախատեսվող՝ Բժշկական թափոնների այրման կայանքի հիմնման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2022թ ապրիլի 6-ին, ժամը 14:00-ին, Վարդաձոր բնակավայրի վարչական շենքում իրականացվելու է քաղաքացի Սերգե Հակոբյանի կողմից Գեղարքունիքի մարզի Վարդաձոր բնակավայրում նախատեսվող՝ Բժշկական թափոնների այրման կայանքի հիմնման շրջակա միջավայրի վրա ազդեցության հայտի վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկումներ (2-րդ քննարկում):
Անհրաժեշտ է հանրային քննարկումներն իրականացնել Պարետի 2020թ. մայիսի 14-ի N74 որոշման պահանջներին համապատասխան:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: