ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.03.2022
«ՌԻՉ-ԼԱՅՖ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Արզականի ածխաթթվային հանքային ջրերի հանքավայրի թիվ 1/74 հորատանցքի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2022թ . ապրիլի 5-ին ժամը 13:00-ին Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՌԻՉ-ԼԱՅՖ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Արզականի ածխաթթվային հանքային ջրերի հանքավայրի թիվ 1/74 հորատանցքի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /չորրորդ փուլ/ :
 Անհրաժեշտ է հանրային քննարկումներն իրականացնել Պարետի 2020թ. մայիսի 14-ի N74 որոշման պահանջներին համապատասխան:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: