ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.03.2022
«ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից Արարատի մարզի Շահումյանի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի 2-րդ տեղամասի սահմաններում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2022թ ապրիլի 5-ին, ժամը 12:00-ին, Շահումյան բնակավայրի վարչական շենքում իրականացվելու է   «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից Արարատի մարզի Շահումյանի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի 2-րդ տեղամասի սահմաններում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման շրջակա միջավայրի վրա ազդեցության հայտի վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկումներ (2-րդ քննարկում): 
    Անհրաժեշտ է հանրային քննարկումներն իրականացնել Պարետի 2020թ. մայիսի 14-ի N74 որոշման պահանջներին համապատասխան:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: