24.01.2022
«Գեոռեյդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Սյունիքի մարզի Մուցքի ոսկու հանքավայրի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, խնդրում եմ 2022թ. . փետրվարի 4-ին, ժամը 12:00-ին Սյունիքի մարզի Մուցք բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում Ձեր լիազորությունների շրջանակներում կազմակերպել և իրականացնել՝ «Գեոռեյդ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Սյունիքի մարզի Մուցքի ոսկու հանքավայրի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ)։
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: