ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.03.2022
«Բոնանո» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Լոռու մարզի Կյուրեղի քվարցիտների հանքավայրի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հաշվետվության վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2022թ . մարտի 31-ին, ժամը 12:00-ին Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Պուշկինո բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում Ձեր լիազորությունների շրջանակներում կազմակերպել և իրականացնել՝ «Բոնանո» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Լոռու մարզի Կյուրեղի քվարցիտների հանքավայրի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության  գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ)։ 
  Անհրաժեշտ է հանրային քննարկումներն իրականացնել Պարետի 2020թ. մայիսի 14-ի N74 որոշման պահանջներին համապատասխան:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: