16.03.2022
«Ուրալ Արնաշ Ստրոյ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Շիրակի մարզի Ջրաձորի կավային ապարների հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2022թ-մարտի 28-ին, ժամը 14:00-ին Շիրակի մարզի Ամասիա համայնքի համայնքապետարանում կիրականացվի՝ «Ուրալ Արնաշ Ստրոյ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Շիրակի մարզի Ջրաձորի կավային ապարների հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ)։
Անհրաժեշտ է հանրային քննարկումներն իրականացնել Պարետի 2020թ. մայիսի 14-ի N74 որոշման պահանջներին համապատասխան:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: