«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2022թ-ի մարտի 24-ին` ժամը 12:30-ին Լոռու մարզի Սպիտակ խոշորացված համայնքի Սարահարթ բնակավարի վարչական շենքում, նույն օրը ժամը 14.00-ին Շենավան բնակավայրի վարչական շենքում և ժամը 16.00-ին Արևաշող բնակավայրի վարչական շենքում կիրականացվի «Մայֆորեստ.ԷյԷմ» ԲՀԿ կողմից Լոռու մարզի Սարահարթ, Շենավան, Արևաշող համայնքների տարածքում նախատեսվող անտառպատման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկումներ (2-րդ քննարկում):
Անհրաժեշտ է հանրային քննարկումներն իրականացնել Պարետի 2020թ. մայիսի 14-ի N74 որոշման պահանջներին համապատասխան:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: