ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.03.2022
Արտաշատ քաղաքի արտադրական հանգույց 8 հասցեում գտնվող բանեցված կապարաթթվային մարտկոցների և մետաղների (մետաղական թափոնների) վերամշակման գործարանի վերազինման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2022թ մարտի 31-ին ժամը 11:00-ին Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի շենքում տեղի կունենա Արտաշատ քաղաքի արտադրական հանգույց 8 հասցեում գտնվող բանեցված կապարաթթվային մարտկոցների և մետաղների (մետաղական թափոնների) վերամշակման գործարանի վերազինման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:
  Անհրաժեշտ է հանրային քննարկումներն իրականացնել Պարետի 2020թ. մայիսի 14-ի N74 որոշման պահանջներին համապատասխան:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: