«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2022թ ի մարտի 24-ին ժամը 11:00-ին Արմավիր մարզի Արտաշար համայնքի համայնքապետարանի շենքում տեղի կունենա «Էս թի սերվիս» ՍՊ ընկերության կողմից Արտաշար համայնքի տարածքում նախատեսվող ավազակոպճային խառնուրդի հանքավայրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Անհրաժեշտ է հանրային քննարկումներն իրականացնել Պարետի 2020թ. մայիսի 14-ի N74 որոշման պահանջներին համապատասխան:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: