«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2022թ . մարտի 24-ին ժամը 14:00-ին Հրազդան քաղաքում, Կոտայքի մարզպետարանի շենքում տեղի կունենա «Ի Սի Ի Քաուքազուս» ՍՊ ընկերության կողմից փորձաքննության ներկայացված «Հրազդանի ջրավազանային կառավարման պլան»-ի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման հաշվետվության /այսուհետ՝ ՇՄԱՌԳ/ վերաբերյալ հանրային քննարկումներ /4-րդ փուլ/:
Անհրաժեշտ է հանրային քննարկումներն իրականացնել Պարետի 2020թ. մայիսի 14-ի N74 որոշման պահանջներին համապատասխան:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: