09.03.2022
«Սևան» ազգային պարկի Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածի գոտևորման նախագծի և քաղաքաշինական կանոնադրության» շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2022թ մարտի 22-ին, ժամը 12-00-ին Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքապետարանում տեղի կունենան «Սևան» ազգային պարկի Լճաշեն-Սևանի թերակղզի հատվածի գոտևորման նախագծի և քաղաքաշինական կանոնադրության» շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ և դրա փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:
Անհրաժեշտ է հանրային քննարկումներն իրականացնել Պարետի 2020թ. մայիսի 14-ի N74 որոշման պահանջներին համապատասխան:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: