«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2022թ մարտի 22-ին, ժամը 12:00-ին՝ Արարատի մարզի Արտաշատ համայնքի համայնքապետարանում տեղի կունենա «Բարեբեր ավազ հանքավայր» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Արարատի մարզի Արտաշատի ԱԿԽ-ի հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների նպատակով շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Անհրաժեշտ է հանրային քննարկումներն իրականացնել Պարետի 2020թ. մայիսի 14-ի N74 որոշման պահանջներին համապատասխան:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: