ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.04.2022
«Մլ Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Կոտայքի մարզի Եղվարդի հրաբխային խարամների հանքավայրի Արևմտյան տեղամասի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հաշվետվության վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2022թ. ապրիլի 18-ին, ժամը 12:00-ին Կոտայքի մարզի Նաիրի /Եղվարդի/ համայնքապետարանի շենքում Ձեր լիազորությունների շրջանակներում կիրականացվի «Մլ Մայնինգ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Կոտայքի մարզի Եղվարդի հրաբխային խարամների հանքավայրի Արևմտյան տեղամասի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ)։ 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: