ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.03.2022
Ա/Ձ Սուսանա Խաչատրյանի կողմից Կոտայքի մարզի Մայակովսկի համայնքի տարածքում նախատեսվող մասնավոր գերեզմանատան կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2022թ մարտի 22-ին ժամը 11:00-ին Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքի Մայակովսկի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա Ա/Ձ Սուսանա Խաչատրյանի կողմից Կոտայքի մարզի Մայակովսկի համայնքի տարածքում նախատեսվող մասնավոր գերեզմանատան կառուցման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/: 
Անհրաժեշտ է հանրային քննարկումներն իրականացնել Պարետի 2020թ. մայիսի 14-ի N74 որոշման պահանջներին համապատասխան:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: