07.03.2022
«Մուսահա» ՍՊ ընկերության կողմից նախատեսվող «Ախուրյան» ՓՀԷԿ-2-ի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2022թ մարտի 21-ին ժամը 12:30-ին Շիրակի մարզի Ջրաձոր վարչական շրջանի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Մուսահա» ՍՊ ընկերության կողմից նախատեսվող «Ախուրյան» ՓՀԷԿ-2-ի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:
Անհրաժեշտ է հանրային քննարկումներն իրականացնել Պարետի 2020թ. մայիսի 14-ի N74 որոշման պահանջներին համապատասխան:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: