07.03.2022
«ԷՄ ՍԻ ԷՅ» ՍՊ ընկերության Կոտայքի մարզի Նորագյուղի անդեզիտաբազալտների հանքավայրի արևելյան տեղամասում երկրաբանահետախուզական աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2022թ մարտի 18-ին ժամը 15:00-ին Կոտայքի մարզի Նոր Հաճըն համայնքապետարանի շենքում տեղի կունենա «ԷՄ ՍԻ ԷՅ» ՍՊ ընկերության Կոտայքի մարզի Նորագյուղի անդեզիտաբազալտների հանքավայրի արևելյան տեղամասում երկրաբանահետախուզական աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/: Անհրաժեշտ է հանրային քննարկումներն իրականացնել Պարետի 2020թ. մայիսի 14-ի N74 որոշման պահանջներին համապատասխան:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: