07.02.2022
«ԿԱՊՈՒՅՏ ԱՎԱԶ» ՍՊ ընկերության Արմավիրի մարզի Արևիկի ավազի և կոպճագլաքարային խառնուրդի հանքավայրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հաշվետվության վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն,2022թ . փետրվարի 17-ին, ժամը 14։00-ին, ՀՀ Արմավարի մարզի, Արևիկ համայնքի վարչական շենքում տեղի կունենա «ԿԱՊՈՒՅՏ ԱՎԱԶ» ՍՊ ընկերության Արմավիրի մարզի Արևիկի ավազի և կոպճագլաքարային խառնուրդի հանքավայրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: