«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2022թ մարտի 15-ին, ժամը 11։00-ին, Արմավիրի մարզի, Էջմիածին քաղաքի համայնքապետարանում տեղի կունենան «ԷՅ ԹԻ ԷՄ ԷՍ Սոլյուշնս» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Մովսես Խորենացու անվան թիվ 10 ավագ դպրոցի նոր մասնաշենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):
Խնդրում եմ ապահովել համայնքի, հանրության շահագրգիռ մարմինների մասնակցությունը հանրային քննարկումներին՝ դրանց արձանագրությունը, տեսաձայնագրությունը, ինչպես նաև բարձրացված առաջարկություններն ու դիտողությունները ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Անհրաժեշտ է հանրային քննարկումներն իրականացնել Պարետի 2020թ. մայիսի 14-ի N74 որոշման պահանջներին համապատասխան:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: