02.02.2022
«ԱՆՏՐԱՑԻՏ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Կոտայքի մարզի Գեղաշենի ավազաի և կոպճագլաքարային խառնուրդի հանքավայրի բացահանքում հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հաշվետվության վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն,2022թփետրվարի 14-ին ժամը 12:30-ին Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքի համայնքապետարանում տեղի կունենան «ԱՆՏՐԱՑԻՏ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Կոտայքի մարզի Գեղաշենի ավազաի և կոպճագլաքարային խառնուրդի հանքավայրի բացահանքում հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: