01.03.2022
«Սենա Արբա» ՍՊԸ քաղաք Երևան, Կենտրոն վարչական շրջան Արշակունյանց պողոտա 11/1 հասցեում գործող բազմաֆունկցիոնալ համալիրի վերակառուցման և հարկերի ավելացման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2022թ մարտի 14-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանում տեղի կունենա՝ «Սենա Արբա» ՍՊԸ քաղաք Երևան, Կենտրոն վարչական շրջան Արշակունյանց պողոտա 11/1 հասցեում գործող բազմաֆունկցիոնալ համալիրի վերակառուցման և հարկերի ավելացման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: