ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.03.2025
«Ա. Գ. Ա. Սթոն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Շիրակի մարզի Անի համայնքի Գուսանագյուղի տուֆերի երևակման տեղամասի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝ խնդրում եմ Ձեր լիազորությունների շրջանակներում 2025թ. ապրիլի 9-ին՝ ժամը 14.30-ին, Գուսանագյուղ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Ա. Գ. Ա. Սթոն» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Շիրակի մարզի Անի համայնքի Գուսանագյուղի տուֆերի երևակման տեղամասի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկում (2-րդ հանրային լսում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Անիի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում:
Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝envexpertise@env.am),  հեռ. 011 220 218: