«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով համաձայն` 2023թ. . հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11-ին, Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքի Գայ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա Վահան Ազատյանի կողմից նախատեսվող Գայ վարչական շրջանի Երևանյան փողոց 36 հասցեում գործող ձկնաբուծարանի արտադրական ծավալների ավելացման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17, 011/22-02-18: