ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.01.2025
«ՓԱՈՒԵՐ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թվականի փետրվարի 5-ին՝ ժամը 12:00-ին, Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ բնակավայրի 72 հողամաս հասցեում «ՓԱՈՒԵՐ ԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am):  Հեռ 011 220 218