ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.12.2023
Լեռնագոգ բնակավայրի վարչական տարածքում նախատեսվող «Փաուեր 1» և «Փաուեր 2» արևային ֆոտոեվոլտային էլեկտրակայանների կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական հայտերի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով համաձայն` 2024թ հունվարի 10-ին` ժամը 15:00-ին, Արմավիրի մարզի Բաղրամյան համայանքի Լեռնագոգ բնակավայրի դպրոցի շենքում կազմակերպել և իրականացնել Լեռնագոգ բնակավայրի վարչական տարածքում նախատեսվող «Փաուեր 1» և «Փաուեր 2» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանների կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական հայտերի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ հանրային քննարկում/:
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»  ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17, 011/22-02-18: