«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հ0-110-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2014 թ. նոյեմբերի 19-ի N1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝ 2024թ. նոյեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ին, Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Նվեր Էդգարի Պետրոսյան» ՍՊԸ-ի Կոտայքի մարզի Աղվերանի մարմարի հանքավայրի տարածքում ջարդիչ տեսակավորող կայանքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային իրազեկում և քննարկում (4-րդ հանրային քննարկում):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, Չարենցավանի համայնքապետարանում կամ վերջինիս պաշտոնկան կայքում:
Հեռ. 011 220 218