Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման (խմբ. 28.12.23 N 2343-Ն) հավելվածի՝ 2025 թվականի ապրիլի 30-ին՝ ժամը 11:00-ին, Արարատի մարզի Արարատ համայնքի Ավշար բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Օրիենթ սթոն» ՍՊԸ-ի կողմից Արարատի մարզի Արարատի տրավերտինների և կավերի հանքավայրի «ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ ՍԹՈՈՒՆ» տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am),Արարատի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, հեռ. 011 220 218 էլ.փոստ՝ expertise@env.am):
