ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.01.2025
«Օն Դիզայն» ՍՊԸ-ի կողմից ՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախի 3-րդ փողոց 31/13 հասցեում նախատեսվող Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N2343-Ն որոշման՝ 2025 թվականի հունվարի 29-ին ժամը 10։00-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ Գարեգին Նժդեհի փող., 26 շենք) տեղի կունենա «Օն Դիզայն» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախի 3-րդ փողոց 31/13 հասցեում նախատեսվող Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում)։ 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Երևանի քաղաքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am հեռ. 011 220 218: