ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.07.2025
«ՕԳՕ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արտաշատ համայնքի Շահումյան բնակավայրի Երևան-Երասխ մայրուղի 18-20կմ 1/3 հողամասում նախատեսվող հեղուկ վառելիքի լցակայանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023թ. դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025թ. հուլիսի 24-ին՝ ժամը 12:00-ին Արարատի մարզի Արտաշատ համայնքի Շահումյան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՕԳՕ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արտաշատ համայնքի Շահումյան բնակավայրի Երևան-Երասխ մայրուղի 18-20կմ 1/3 հողամասում նախատեսվող հեղուկ վառելիքի լցակայանի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Արտաշատի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am):  հեռ. 011 220 218