ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.05.2021
Օ. Ախվերդյանի կողմից ներկայացված՝ Բաղրամյան համայնքի Շինարարների փողոց 2/1 հասցեում նախատեսվող գյուղատնտեսական պահեստների կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված 2021թ. մայիսի 27-ին, ժամը 12։00-ին Արմավիրի մարզի Բաղրամյանի համայնքապետարանի շենքում տեղի կունենան քաղաքացի Օ. Ախվերդյանի  կողմից ներկայացված՝ Բաղրամյան համայնքի Շինարարների փողոց 2/1 հասցեում նախատեսվող գյուղատնտեսական պահեստների կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային ծանուցում և քննարկումներ (2-րդ քննարկում): 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում: