Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2024թ. օգոստոսի 30ին՝ ժամը 15:00-ին, Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նստավայրում (հասցե՝ ք. Երևան, Սասունցի Դավիթ փ. 87) տեղի կունենա «Դուստր և Շուշաննա» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Էրեբունի վարչական շրջանի Նուբարաշենի խճուղի 1/10 հասցեում պահեստային շինությունների կառուցման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային լսում (2-րդ լսում):
Խնդրում եմ ապահովել նախատեսվող գործունեության ազդեցության ենթակա համայնքի/վարչական շրջանների հանրության, համապատասխան մասնագետների և շահագրգիռ հանրության մասնակցությունը հանրային լսումներին:
Շահագրգիռ հանրության հանրային լսումների ընթացքում նաև բանավոր առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող է ներկայացվել նախաձեռնողին, տեղական ինքնակառավարման և լիազոր մարմիններին՝ փորձաքննության ընթացքում ծանուցումից հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) կամ դիմել՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ, ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեով:
Հանրային լսման արձանագրությունը, լուսանկարները կամ տեսաձայնագրությունը, առկայության դեպքում՝ նաև շահագրգիռ հանրության կարծիքները, դիտողությունները և առաջարկություններն օրենսդրությամբ սահմանված կարգով՝ կտեղադրվեն լիազոր մարմնի պաշտոնական կայքում։